«Նիկա» ընկերությունը, որն Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղում մանկապարտեզ է կառուցում, ըստ նախնական պայմանագրի, աշխատանքները պետք է ավարտեր 2021 թվականի դեկտեմբերին, սակայն աշխատանքները չեն ավարտվել, և ժամկետը երկարաձգվել էր մինչև 2022 թվականի հունիսի վերջ, թեպետ ընկերությունը մինչև այս ժամկետը ևս չի ավարտել աշխատանքները։ Մանկապարտեզի շահագործման ժամկետը երկարացվել է ևս մեկուկես ամսով։

Երեկ՝ հուլիսի 12-ի առավոտյան, Jnews-ը, մանկապարտեզի շինարարությունն ավարտված տեսնելու ակնկալիքով, այցելեց Կումուրդո գյուղի մանկապարտեզ, քանի որ, մեր նախորդ այցելության ժամանակ, շինարարական ընկերության ներկայացուցիչները Jnews-ին հավաստիացրել էին, որ իրենք ակտիվ աշխատում են և կհասցնեն մինչև հունիսի վերջ ավարտել աշխատանքները:

Այնուամենայնիվ, շինարարությունը դեռևս չի ավարտվել, իսկ մեր այցելության ընթացքում մանկապարտեզի շինհրապարակում աշխատողներ չկային, ավելի ճիշտ՝ այնտեղ աշխատանքներ չէին կատարվում։ Սակայն մանկապարտեզի կառուցման գործում առաջընթացն ակնհայտ էր՝ ավարտված էին ներկարարական աշխատանքները, արտաքին երեսպատումն ավարտված էր, որոշ աշխատանքներ էին կատարվել խոհանոցում և սանհանգույցներում, կառուցվել էին բակի կաթսայատան պատերը, անցկացվել էր ջեռուցումը և կատարվել էին ներքին էլեկտրամոնտաժային աշխատանքներ։ Շենքում անցկացված չէ հոսանք և ջրագիծ, տեղադրված չեն դռները, լամինատը գցված չէ, դեռ պետք է ավարտին հասցվեն որոշ ներկարարական աշխատանքներ։ Մանկապարտեզի աշխատանքներն ավարտին հասցնելու համար դեռ շատ անելիք կա՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։

mankapartez

gimbirda1

Մեզ տեսնելով, շինարարությունում աշխատող երկու հոգի մոտեցան մեզ, սակայն քանի որ «Նիկա» ընկերությունը երկու ամիս նրանց աշխատավարձ չէր վճարել, չէին աշխատում և չեն սկսի աշխատել քանի դեռ իրենց պարտքերը չեն մարել։

gimbirda2

«Արդեն 2 ամիս է, ինչ աշխատավարձ չենք ստացել: Մենք գալիս ենք այստեղ աշխատելու, որ աշխատավարձ ստանանք, ո՞նց ենք մենք ապրելու: Այսօր ասացին, որ փաստաթղթերը տանելու են քաղաք, և հնարավոր է, փողը բերեն։ Բայց դա մեր ինչ գործն է, մենք մեր գործն արել ենք: Ամեն օր մեզ խաբում են, այսօր կվճարենք, վաղը կվճարենք: Եթե վճարեն, մենք 3 օրում կավարտենք մնացած գործը»,- ասաց աշխատողներից մեկը՝ Վրեժ Համազարյանը:

Ալեքսանդր Զազաձեն նույնպես դժգոհեց, որ իրենց չեն վարձատրում, դրա համար էլ իրենք չեն աշխատում։ Ըստ բանվորների, շինանյութերի հետ կապված խնդիրներ չկան։

Ըստ այս մարդկանց, շինարարությունում աշխատել են նաև Բաթումիից եկած բանվորներ, որոնք նախօրեին գնացել են ու հնարավոր է այլևս չվերադառնան, քանի որ իրենց էլ չէին վարձատրում։

gimbirda3

«Նիկա» ընկերությունից, հեռախոսով, Jnews-ին ասացին, որ Կումուրդոյում աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն. «Հիմա այնտեղ աշխատանքներն ընթացքի մեջ են, ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի, մեկուկես ամսից կավարտենք շինարարությունը»։

gimbirda 3

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց, որ շինարարությունը վերահսկվում է, և ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում։

«Նրանք պետք է ավարտեին մեկ տարի առաջ, բայց շինարարների «բարեխիղճ» աշխատանքի պատճառով շինարարական աշխատանքները ձգձգվեցին: Հունիսի վերջին չհասցրեցին, վերջնաժամկետ է տրվել նրանց, որ ավարտեն: Նրանք գտնվում են քաղաքապետարանի համապատասխան ծառայության ամենօրյա հսկողություն տակ»,- ասաց նա։