Դեռևս 2017 թվականին Ալաթուման գյուղում նոր ջրագիծ կառուցվեց, բայց տարբեր խնդիրների պատճառով այն տարիներ շարունակ չէր գործում: Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջացած բոլոր խնդիրները վերացրել են և բնակիչներն արդեն օգտագործում են ջուրը:

JNEWS-ը հունիսի 6-ին եղել էր Ալաթումանում և պարզել, որ ջրագիծը չի գործում, ինչի պատճառով էլ բնակիչները զրկված էին խմելու ջրից: Այդ ժամանակ մենք դիմեցինք քաղաքապետ Մելքոն Մակարյանին: Նա վստահեցրեց, որ հետամուտ կլինի խնդրի լուծմանը:

Այսօր JNEWS-ի հետ զրույցում Ախալքալաքի քաղաքապետն ասաց.

«Խնդիրը վերացվել է, թեթև խցանում էր եղել, տեխնիկական խնդիր: Հիմա արդեն գյուղը ջրով ապահովված է: Հենց այն ժամանակ, երբ զանգել էիք տարածքի պատգամավորն ու գյուղապետը միասնական ուժերով հարցը լուծեցին»:

Գյուղի բնակիչ և նախկին մասնագետ Մակբեթ Տոնոյանը նույնպես հաստատեց, որ ջուրը նորմալ հոսում է խողովակներով։

«Գնացինք և ջրատարի վերևի հատվածում մաքրման աշխատանքներ իրականացրինք, հիմա արդեն ջուրը հոսում է», – ասաց նա:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի տեղական իշխանությունները դեռ 2017 թվականից մի քանի նախագիծ են իրականացրել գյուղը խմելու ջրով ապահովելու համար: Սակայն ինչ-ինչ պատճառներով, դրանք չեն լուծել գյուղի խմելու ջրի խնդիրը: Շինաշխատանքների համար հատկացվել էր 205 840 լարի: Երկու տարի տևած աշխատանքների ավարտին պարզվել էր, որ նոր ջրատարից ջուր չի հոսում, քանի որ նախագիծն է սխալ՝ հաշվի չէին առել, որ ջուրը հոսելու էր բարձրունքից:

Այնուհետև, որոշվել էր շրջանցել առաջին նախագծով անցկացված ջրագիծը և 2000 մ երկարությամբ նոր ջրատար անցկացնել: Արդեն 2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը 61 162 լարի է հատկացնում Ալաթումանի ջրատարի վերակառուցմանը: Ջրատարը կառուցվում է, սակայն այդտեղով ջուր է հոսում ընդամենը մեկ ամիս: Հիմա արդեն ջուրը հասել է գյուղ, մնում է հուսալ, որ նորից խնդիրներ չեն առաջանա:

Կարդացեք նաև՝

Ալաթումանի նոր ջրագիծը չի ծառայում նպատակին

Ալաթումանում նորից խմելու ջրի ջրագիծ են կառուցում

Ալաթումանում նոր ջրագծի կառուցումը կրկին հետաձգվել է

Վտանգավոր խմելու ջուրը

Ոչ ոք չի ցանկանում նախագիծ կազմել նոր ջրագծի համար

Ջրագիծը կառուցվում է, սակայն ջուրը չի հոսի

Առողջության համար վտանգավոր ջրատար խողովակը կփոխվի