Ալաթուման գյուղի համար ջրամատակարարման նոր գծի կառուցման տենդերն արդեն երրորդ անգամ է հայտարարվում, որը չի կայանում մասնակիցների բացակայության պատճառով:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում ջրագծի կառուցման տենդերն այս տարի հայտարարվել է երեք անգամ:
Ծրագրի կազմման և նախահաշվարկի համար մունիցիպալիտետը հատկացրել է 750 լարի: Նախագիծը ներառում է 25 000 լարիի աշխատնքներ: Անհրաժեշտ է անցկացնել նոր ջրագիծ, 2000 մ երկարությամբ:
Առաջին անգամ նախագծի պատրաստման տենդերը հայտարարվել էր հոկտեմբերի 22-ին, երկրորդ անգամ՝ նոյեմբերի 17-ին, երրորդ անգամ` ընթացիկ տարվա նոյեմբերի 29-ին: Պետական գնումների կայքում բոլոր տենդերներում նշված է «չի կայացել»:
2018-ին Ալաթուման գյուղում կառուցվել էր նոր ջրագիծ, սակայն խողովակների մեջ ջուր չկա, ջուրը գյուղ չի հասնում: Այս շինարարության տենդերը շահել էր ֆիզիկական անձ Գարիկ Զարմարյանը: Շինարարությունից հետո պարզվեց, որ ջուրը խողովակների միջով չի հոսում: Մունիցիպալիտետը հրաժարվեց շինարարին վճարել գումարը պատճառաբանելով, որ վերջնական արդյունքին չեն հասել: Շինարարը վիճարկեց դատարանի միջով և ստացավ իր գումարը: Մունիցիպալիտետը վճարեց մոտ 25 հազար լարի:
Պարզվեց, որ շինարարը մեղավոր չէ, նախագիծը սխալ էր կազմվել: Մեղավորը նախագծողն էր, այս մասին վկայում էր նաև փորձագիտական եզրակացությունը:
Եվ այսպես, Ալաթուման գյուղում ջրամատակարարման նոր գծի կառուցման համար մունիցիպալիտետը պատվիրում է նոր նախագիծ, սակայն ոչ ոք չի մասնակցում մրցույթին:
«Այո, բոլոր երեք տենդերները տեղի չեն ունեցել, քանի որ ոչ ոք չի մասնակցել, նախագիծը մի փոքր սպեցիֆիկ է, քանի որ ջրի ճնշման հետ կապված խնդիր կա», – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների բաժնի պետ Ռոզա Յորդանյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետը պատրաստվում է նորից հայտարարել նախագծի կազմման մրցույթ: