Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են մարտադար ու բեռնատար ավտոմեքենաները։ Կա մահացած մարդ, ևս մեկ տուժած ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Մահացած տղամարդը մոտ 70 տարեկան է։

Ախալքալաքի հիվանդանոցից տուժածին կտեղափոխեն Թբիլիսի, նա ունի բազմաթիվ կոտրվածքներ, անհրաժեշտ է նյարդավիրաբուժական խորհրդատվություն, կոնքի վիրահատություն, հիվանդի վիճակը ծանր է։