Այսօր, մարտի 29-ին Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի Ախալքալաքի շրջանային վարչության աշխատակիցները, անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1954 թվականին ծնված Ս.Պ.-ին և 2001 թվականին ծնված Ա.Մ.-ին: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործմամբ իրանակացրած խուլիգանության մեջ:
Հանցանքը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում: Հետաքննությամբ հաստատվել է, որ մարտի 26-ին, Ախալքալաք քաղաքում Թավիսուփլեբա և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում գտնվող «Գոլդ» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ մեղադրյալները հրազենից կրակոցներ են արձակել:
Տեղի ունեցածի վերաբերյալ ընթացում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են արձակվել: Արդյունքում ոչ ոք չի տուժել: Ինչպես պարզվել է, կրակել են ինչպես «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանը, այնպես էլ «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը:
Փաստի առթիվ ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել միանգամից երկու հոդվածով:
Հայտնի չէ վիճաբանության իրական պատճառները, չհաշված Մկոյանների և Պետրոսյանների ընտանիքների միջև տարիների վաղեմության տարաձայնությունները: 2016 թվականից էլ, երբ Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական ընտրատարածքները միավորվեցին, և արդյունքում, Ջավախքից պիտի ներկայացվեր միայն մեկ մեծամասնական պատգամավոր, քաղաքական տարաձայնությունները սրվեցին: Իշխող «Վրացական երազանքը» որպես Ախալքալաքի և Նինոծմինդայի միակ մեծամասնական թեկնածու առաջադրեց Հենզել Մկոյանին, իսկ Սամվել Պետրոսյանը, որը (մինչև 2016 թվականի խորհրդարանական ընտրությունները) «Ազգային շարժման» պատգամավորն էր, Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից հետո չստացավ իր որդու համար նախապես խոստացված մանդատը:
Կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ
Տեղացիներ. Ախալքալաքում ընդհարումը տեղի է ունեցել Պետրոսյանների և Մկոյանների միջև