Այսօր առավոտյան ևս երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում: Սեյսմիկ ազգային կենտրոնի մոնիտորինգի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը՝ 09:10-ին (4,7 մագնիտուդ) և 09.18-ին (3,1 մագնիտուդ):
Առաջին ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղից 12 կմ, իսկ երկրորդինը՝ 11 կմ հեռավորության վրա:
Նշենք, որ ավելի վաղ՝ առավոտյան ժամը 07:36-ին երկրաշարժ էր գրանցվել վրաց-հայկական սահմանին մոտակայքում, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության վրա:
Ուժեղ ցնցումներ են զգացվել Ախալքալաքում և Վրաստանի մյուս քաղաքներում՝ Թբիլիսի, Ռուսթավի, ինչպես նաև Հայաստանում:
Ստորգետնյա ուժեղ ցնցումներ են զգացվել Ախալքալաքում