Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 07:36-ին վրաց-հայկական սահմանին՝ Սամեբա գյուղի մոտակայքում 4.8 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են նաև ինչպես Վրաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ Հայաստանում:

Սամեբա գյուղը վերջին մեկ տարում դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Այնտեղ գրեթե ամեն օր ցնցումներ են տեղի ունենում։ Փետրվարի 13-ի երեկոյան 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սամեբի մոտ, իսկ մայիսի 1-ին՝ 5.3 մագնիտուդով։