Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը պարզաբանում է պահանջում Բիձինա Իվանիշվիլիից հայերի ասիմիլացման մասին արած հայտարարության վերաբերյալ:
Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 19-ին Ախալցխայում ուղիղ եթերում պատասխանում էր Սամցխե-Ջավախքի լրագրողների հարցերին: jnews.ge-ի հարցին Իվանիշվիլիի պատասխանը, Հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի վերաբերյալ, «Խորհուրդը» ընդունում է որպես վիրավորանք:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը դիմել է «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի նախընտրական շտաբ պարզաբանում ստանալու համար:
«Դիմել ենք «Վրացական Երազանքի» նախընտրական շտաբ պարզաբանում ստանալու համար: Արդյոք Իվանիշվիլին նման հայտարարություն է արել, այսինքն՝ «տեղի էթնիկ հայերը չգիտեն պետական լեզուն, չեն կարող ասիմիլացվել և պաշտոններ ստանալ»: Եվ երկրոդը, Իվանիշվիլիին սխալմամբ է օգտագործել ասիմիլացիա բառը, թե՞…: Սա վիրավորանք է Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հասցեին», – ասաց Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:
Աղունիկ Այվազյան