Հուլիսի 8-ին, Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն՝ լարիի փոխարժեքը հիմնական արտարժույթների նկատմամբ պահպանում է երեկվա միտումը։ Այսպիսով, դոլարն ու եվրոն փոքր-ինչ թանկացան, իսկ ռուբլին շարունակում է արժեզրկվել: Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում ռուբլին առայժմ «դիմանում» է, նույնիսկ մի փոքր թանկացել է, իսկ դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել։
Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հուլիսի 8-ին
1 դոլար՝ 2,9119 լարի (+0,0081 լարի)
1 եվրո՝ 2,9690 լարի (+0,0065 լարի)
100 ռուբլի՝ 4,5526 լարի (-0,0026 լարի)
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հուլիսի 8-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 288 լարիով, գնվում՝ 291 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 42 լարիով, գնվում՝ 44 լարիով
100 եվրոն վաճառվում է 295 լարիով, գնվում՝ 297 լարիով