ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գնահատել է ուկրաինական կողմի հետ բանակցությունների հեռանկարները, այս մասին գրում է BBC-ին։
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցություններում «ամեն ինչ կարող է լուծվել որքան հնարավոր է շուտ՝ մեկ-երկու շաբաթում»։
Պեսկովը հրաժարվել է կանխատեսումներ անել. «Մենք սպասում ենք արդյունքներին, որոնց մասին հնարավոր կլինի տեղեկացնել հանրությանը»։
Բայց Արևմուտքի հետ բանակցությունները, ըստ Պեսկովի, դժվար թե հնարավոր լինեն նախկին ձևով։
«Հիմա չէ, իրավիճակ է փոխվել… Իհարկե, բանակցություններն ինքնին պահանջված կլինեն, քանի որ իրավիճակն արմատապես փոխվել է։ Հաստատ է, որ կան նոր նրբերանգներ, նոր շեշտադրումներ։ Եվ այս ամենը պետք է հաշվի առնել ապագայում»,- ասել է Պեսկովը։