Արդեն երեք օր է՝ Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում շարունակվում են նարդու մրցումները, որին մասնակցում են Ախալքալաքի 24 բնակիչիներ։
Մրցումները սկսվել են հուլիսի 1-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Խաս Բախչա զբոսայգում արդեն երեք օր է, ինչ տղամարդիկ մեծ եռանդով երկար նարդի են խաղում՝ չշեղելով իրենց ուշադրությունը։ Մրցակիցներն ընտրվում են վիճակահանությամբ։
Մրցումները կտևեն այնքան ժամանակ, մինչև պարզ չդառնա հաղթողը, արդյունքում երեք հաղթող տեղական իշխանությունների կողմից կստանան խրախուսական մրցանակներ։