Այսօր՝ հուլիսի 1-ին, Ախալքալաքի երաժշտական ​​դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հաշվետու համերգ, որին ելույթ ունեցան դպրոցի 50-ից ավելի սաներ:

Երաժշտական ​​դպրոցն ամեն տարի հանդես է գալիս հաշվետու համերգով՝ սա որոշակի ամփոփում է և ձեռքբերումների ներկայացում։ Այս տարի փոքր դահլիճը լեփ-լեցուն էր: Համերգը վայելելու էին եկել Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նրա տեղակալները, Սակրեբուլոյի պատգամավորներ, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգևոր հայրեր։ Ներկա էին դպրոցի սաների ծնողներ և այլ աշակերտներ։ Համերգն սկսվեց երաժշտական ​​դպրոցի երգչախմբի ելույթով։

MUZIKALNI2

Դպրոցի տնօրենի խոսքով՝ սա նաև յուրօրինակ ձերբազատում էր օնլայն ռեժիմից՝ ծանր համավարակից հետո։

«Ստեղծագործությունը հսկայական անխոնջ աշխատանք է, մշտական ​​որոնում, նոր բարձրունքների ձգտում: Հաջորդ տարի մեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու, կլինեն նոր ձեռքբերումներ, պայծառ պահեր, նոր անուններ: Այս տարի մենք լավ արդյունքներ ունեցանք: Մեր ձեռքբերումների շարքերը համալրվեց 3 դափնեկիրներով, սա կատակ չէ նման փոքր դպրոցի համար, գումարած՝ երգչախմբային անվանակարգերը մայիս-ապրիլ ամիսներին: Իսկ հիմա մենք դարձել ենք «Սխվա Սաքարթվելո սադ արիս» մրցույթի հաղթողները և հրավիրված ենք քաղաք Մառնեուլի, որտեղ էլ կհանձնվեն մրցանակները»,- ասում է Ախալքալաքի երաժշտական ​​դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը։

MUZIKALNI4

MUZIKALNI3

Նշենք, որ Ախալքալաքի երաժշտական ​​դպրոցում սովորում է 161 աշակերտ։ Այս դպրոցի շրջանավարտների շարքերում բազում տաղանդավոր երեխաներ կան, սակայն դպրոցը լավագույն վիճակում չէ և վերանորոգման կարիք ունի։