Վրաստանի արևելքում գտնվող Լագոդեխիի արգելոցում առաջին անգամ հայտնաբերվել է թանկարժեք սունկ՝ տրյուֆել։ Այս մասին լրագրողներին հայտնել է պահպանվող տարածքների ղեկավար Գիորգի Սուլամանիձեն։
Այս լուրը մեծ արձագանք է առաջացրել սունկ հավաքողների շրջանում, բայց սենսացիա չի դարձել:
«Մի՞թե նրանք նոր են իմացել այս մասին, ավելի քան մեկ տարի է, ինչ սունկ հավաքողների խմբում տրյուֆելների լուսանկարներ են ներբեռնվում», – գրել է օգտատեր Ինգա Օդիկաձեն «Formula» հեռուստաընկերության գրառման մեկնաբանություններում:
Նաև շատ արագ գտնվեցին մարդիկ, ովքեր նախկինում ևս հայտնաբերել էին սև տրյուֆել Կախեթիում՝ Կղվարելիում և Լագոդեխիում, իսկ սպիտակ տրյուֆելը՝ արևմտյան Վրաստանում՝ Սամեգրելոյի շրջանում: Արդյունքում նրանք համաձայնել են, որ տրյուֆելը, ըստ ամենայնի, սկզբում հայտնաբերվել է արգելոցի տարածքում, ուստի լրատվամիջոցների դեմ բողոքներ չպետք է լինեն։
Գիորգի Սուլամանիձեն ստիպված է եղել բացատրել, որ բառացիորեն երեկ՝ հունիսի 28-ին, Լագոդեխիում հայտնաբերել է ամառային սև տրյուֆել (Tuber Aestivum):
Եվրոպայում գտնվող շատ վրացի օգտատերեր հաստատել են, որ Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում տրյուֆելները դելիկատես են, հազվադեպ հանդիպող և բարձր են գնահատվում՝ կիլոգրամը 600-ից մինչև 2500 եվրո:
Նորության քննարկումը բազմաթիվ կատակների տեղիք է տվել:
Լուսանկարը՝ Giorgi Sulamanidze, Amiran Nikaberidze և ლუკა