Վրաստանում հունվարի 3-ից հունվարի 5-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել, որոշումը կայացրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետի որոշման համաձայն՝ պետական աշխատողները 9-ը հանգստյան օր կունենան։

Հանրային կառույցներում աշխատողների համար 2024 թվականի հունվարի 3-ից հունվարի 5-ը արձակուրդ է սահմանվել: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն ստորագրել է համապատասխան որոշումը։

Այս որոշման համաձայն՝ հանրային ծառայողները կունենան լրացուցիչ 3 օր հանգիստ, իսկ մնացած 6 օրը աշխատանքային օրենսգրքով նախատեսված հանգստի օրեր են։ Արձակուրդը սկսվում է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին, և ավարտվում երկուշաբթի՝ հունվարի 8-ին։

Բացի այդ, կառավարության վարչակազմի հայտարարության մեջ նշվում է, որ վարչական մարմիններն իրենք են որոշում այն ​​աշխատողների ցանկը, որոնց վրա չի տարածվելու նոր որոշումը։