Ախալքլաքաի շրջանի Բեժանո գյուղի ընտրական տեղամասում խախտում է գրանցել «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչը։
Ըստ Թեոնա Ճալիձեի Բեժանո գյուղի ընտրատեղամասում մարդկանց թույլ են տալիս ընտրատեղամաս մտնել առանց անձը հաստատող փաստաթղթի։
«Բեժանոյում մեր հանձնաժողեվի անդամին՝ Գոչա Տալախաձեին վիրավորել են և վնասել են նրա հեռախոսը, հանձնաժողովի նախագահը հեռախոսը շպրտել է գետնին, որն էլ վնասվել է։ Մի շարք խախտումներ են գրանցվել այնտեղ, ընտրողները ձայները տալիս են առանց անձնագրի և հիմնականում դրսում են ընտրում, չեն մտնում ընտրախցիկ», – ասաց Թեոնա Ճալիձեն։
Մեր լրագրողները տեղում հետևում են իրավիճակին, մանրամասները կտեղեկացնենք մի փոքր ավելի ուշ։