Երեկ՝ փետրվարի 23-ին, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի ծննդատանը լույս աշխարհ է եկել Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքի 13-րդ երեխան է:
Անգելինա, ծնողներն այսպես են անվանել իրենց 6-րդ դստերը՝ բաղձալի երեխային, որն ևս մեկ անգամ երջանկություն պարգևեց բազմանդամ ընտանիքին:
Մայրը նույնիսկ չի ցանկանում ֆինանսական տեսանկյունից մտածել դժվարությունների մասին՝ ասելով, որ Աստված կօգնի:
«Կարծում եմ՝ դժվար չի լինի», – ասում է Վարդուհի Ղազարյանը՝ 13 երեխաների երջանիկ մայրը:
Ընտանիքը մինչ երեկ ուներ 7 ուստր և 5 դուստր՝ Հակոբը, Ալեքսանը, Հովհաննեսը, Մանուկը, Նարեն, Հարութը, Դավիթը, Արփին, Մարիամը, Գոհարը, Մկրտիչը, Լուսինեն: Սովորաբար երեխայի համար անուն ընտրելը դժվար է ծնողների համար: Հայկական ընտանիքներում երեխայի անունը որոշում են բոլոր հարազատներով: Անունների կեսը երեխաները ժառանգել են տատիկներից, պապիկներից, նախատատիկներից և նախապապիկներից: Նարեն և Գոհարը քեռու և մորաքրոջ սիրված անուններն են…
Նորածնի անունն ընտրվել է վերջերս Վարդուհու տեսած երազից ոգեշնչված:
«Հրեշտակն իջավ երկնքից և մեզ մի աղջիկ պարգևեց: Ես տեսել էի այս երազը, երբ ես դեռ նոր էի հղի: Այդ պատճառով մենք նրա անունը դրեցինք Անգելինա»:
Վարդուհին չի ասում, որ այլեւս երեխաներ լույս աշխարհ չի բերի, քանի որ ընտանիքում հավասարակշռության համար հարկավոր է ևս մեկ աղջիկ…
Գանձա գյուղի այս բազմանդամ ընտանիքի պատմությանը ծանոթացեք Jnews-ի պատրաստած նյութում՝ անցնելով ստորև նշված հղումով.
Այս ընտանիքում 12 երեխա կա, համալրմանն այստեղ դեմ չեն