Այսօր՝ հունիսի 22-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կայացավ Ախալքալաքի «Աբուլ» և Գորիի «Լեգիոն» ֆուտբոլային թիմերի հանդիպումը, որն ավարտվեց «Աբուլ» թիմի հաղթանակով՝ 2։1։
Այսօր՝ ժամը 17:00-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում մեկնարկեց ֆուտբոլի Վրաստանի առաջնության հերթական հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «Աբուլի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Գոլերը խփեցին Ռաֆայել Դարբինյանն ու Ռաֆիկ Պալոյանը։
Այս տարի Վրաստանի առաջնությունում սա «Աբուլ» թիմի 11֊րդ խաղն է։ Հունիսի 16-ին Թբիլիսիում կայացած 10-րդ՝ «Դինամո Սոխումի» թիմի հետ խաղում, «Աբուլ» թիմը պարտվել էր 3։1 հաշվով։
Վրաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում են 14 ֆուտբոլային թիմեր։
«Աբուլ» ֆուտբոլային թիմը մարզում է Ռաֆայել Դարբինյանը։ Նշենք, որ այս տարի «Աբուլ» թիմում 5 լեգիոն խաղացող կա Գորիից։