Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է եղանակի վատթարացման մասին։
«Հունիսի 21-ի կեսօրից մինչև 23-ը Վրաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ ուժեղ (Արևմտյան Վրաստանում որոշ վայրերում շատ ուժեղ), կարկուտ և քամի, իսկ ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանում գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի հեղեղումների, ինչպես նաև լեռնային շրջաններում ջրհեղեղների և սողանքների առաջացման»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրությունում։