Կորոնավարակի նոր դեպքերից մեծամասնությունը կապված է Աջարիայի հետ, իսկ 11 դեպքի վարակման աղբյուրն բացահայտելու ուղղությամբ ընթանում է համավարակաբանական հետազոտություն֊, այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիան։
Այսօր ավելացել է 152 նոր դեպք, այստեղից 90֊ը Աջարիայում, 15֊ը կապված է Քութաիսիի դպրոցի դեպքերի հետ, 15֊ը Էնգուհէկի կլաստերն է, 17 դեպք կապված է արդեն վարակված անձանց հետ, չորսը ներմուծված է, իսկ 11 դեպքի վարակման աղբյուրն բացահայտելու ուղղությամբ ընթանում է համավարակաբանական հետազոտություն։ Կովիդ կենտրոններում այս պահին բուժվում է 831 պացիենտ֊, ասել է Մարինա Էզուգբաիան։
Սեպտեմբերի 13֊ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք։