Փետրվարի 5-ին, Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը կազմում է 3,2%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4,2%, վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3,75%: Այս մասին նշված է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք, ապաքինվել է 498 մարդ, մահացել է 18 պացիենտ:
Մեկ օրում երկրում կատարվել է 16 808 փորձարկում, այդ թվում 9 163-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 3 194-ը՝ «PCR» թեստով:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 261 018 դեպք, այստեղից ապաքինվել է 252 246 մարդ, մահացել է 3 258 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 478 մարդ, ստացիոնարում՝ 2 287, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 274 պացիենտ: