«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Վրաստանը կներկայացնի Մարիամ Բիգվավան։
Հուզիչ ու տպավորիչ իր կատարմամբ Մարիամը դարձել է «Ռանինա» ազգային շոուի հինգերորդ եթերաշրջանի հաղթողը, որի արդյունքներով որոշվում է մանկական երաժշտական միջազգային մրցույթում Վրաստանի մասնակիցը։
Մարիամ Բիգվավան 11 տարեկան է: Նա ասում է, որ չի կարող ապրել առանց երաժշտության, նվագում է մի քանի երաժշտական գործիքների վրա։ Նա հեծանվավազքով է զբաղվում և, իր բեմական կերպարին զուգահեռ կարատեի կարմիր գոտի ունի և երազում է սև գոտու մասին։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը կլինի հերթով 26-րդը և կանցկացվի դեկտեմբերին Երևանում։ Հայաստանի մայրաքաղաքը այդ իրավունքը ստացել է 2021 թվականին Փարիզում Մալենայի «Qami Qami» երգով հաղթանակից անմիջապես հետո։
Վրաստանը միակ երկիրն է, որը երեք անգամ հաղթել է մանկական երաժշտության միջազգային մրցույթում։Մեր երկիրն արդեն 15-րդ անգամն է մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, որը բաց չի թողել 2007 թվականից ի վեր։
2008 թվականին մրցույթում հաղթել էր Bzikebi խումբը՝ «Bzzz …» երգով, որը կատարվել էր մտացածին լեզվով։
2011 թվականին Վրաստանին հաղթանակ բերեց Candy խումբը, որը Երևանում կատարեց «Candy Music» երգը։
2016 թվականին «Mzeo» երգով առաջին տեղը զբաղեցրել էր Մարիամ Մամադաշվիլին։
Վրաստանն առաջին անգամ հյուրընկալեց Թբիլիսիում Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը 2017 թվականի նոյեմբերի 26-ին:
Անցյալ տարի Վրաստանը ներկայացնում էր Նիկոլոզ Քաջաիան՝ «Let’s Count The Smiles» երգով։ Նիկոն զբաղեցրեց չորրորդ պատվավոր հորիզոնականը 19 երկրների միջև: