Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 513 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 96 մարդ, մահացել է 12 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 273 650 դեպք, այստեղից ապաքինվել է 267 111 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 613:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 127 փորձարկում, այդ թվում 14 103-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 024-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.32% է, վերջին 14 օրվանը՝ 1.5%, վերջին 7 օրվանը՝ 1.83%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 243 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 342 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 111 անձ: