Հունիսի 10-ին հայտարարվել է Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում 1 նոր մանկական խաղահրապարկի ձեռքբերման և տեղադրման, ինչպես նաև եղած խաղահրապարակի վերանորոգման էլեկտրոնային մրցույթը։ Էլեկտրոնային մրցույթի գումարը կազմում է 19 999 լարի։
Նախագիծը ներառում է Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում մանկական նոր խաղահրապարակի տեղադրում և եղածի վերանորոգում։ Նախ տարածքը կբետոնապատվի, այնուհետև բետոնի վրա կլինի ռետինային ծածկույթ։ Բետոնե ծածկույթի մեջ կօգտագործվի 8 մմ տրամագծով արմատուրային ցանց, իսկ ռետինե ծածույթը կլինի 3 սմ հաստությամբ, որը սահմանազատված կլինի համապատասխան եզրաքարերով՝ 10X15 չափի։
Ստորև ներկայացնում ենք, թե որտեղ է տեղադրվելու նոր խաղահրապարակը և ինչպիսի տեսք է ունենալու՝ ըստ էլեկտրոնային մրցույթում ներկայացված փաստաթղթերի։
Էլեկտրոնային մրցույթին կարող են մասնկացել մինչև հունիսի 20-ը։
Հիշեցնենք, որ ենթակառուցվածքների, տարածքի դասավորության, ճարտարապետության և շինարարության վերաբերյալ 2022 թվականի մայիսի 19-ի նամակի համաձայն՝ 2022 թ.-ի տեղական բյուջեում Միկոյան փողոցի նրբանցքի ասֆալտապատման աշխատանքների համար հատկացված գումարն ուղվեց «Խաս Բախչա» զբոսայգում մանկական նոր խաղահրապարակի ձեռքբերմանն ու եղածների վերանորոգման համար։ Քանի որ Միկոյանի նրբանցքում անհրաժեշտ է նախ ջրատարն ու կոյուղու համակարգը փոխել, հետո նոր ասֆալտապատել: