Վրաստանը կներառվի ամենահայտնի զբոսաշրջային ամսագրի՝ National Geographic Travel-ի ուղեցույցում։
Ազդեցիկ հրատարակությունը պատրաստում է հավելված, որը կցուցադրի աշխարհի 100 լավագույն տուրիստական ուղղությունները։ Վրաստանի մասին հատվածի հեղինակը Ջոզեֆ Ռիչարդ Յոգերտն է։ Նա արդեն ժամանել է Թբիլիսի և այցելել կենտրոնական Վրաստանի հնագույն քարանձավային քաղաք Ուփլիսցիխե։
«Բոլորին խորհուրդ եմ տալիս գալ Վրաստան և այցելել այս վայրերը»,- պատմել է լրագրողը՝ նկարագրելով իր առաջին տպավորությունները։
National Geographic Travel-ի հեղինակը կայցելի նաև Ստեփանծմինդա քաղաք և Վրաստանի հյուսիս-արևելքում գտնվող Գերգեթի տաճար, ապա կգնա Կախեթի գինեգործական շրջան։ Նրա ճամփորդությունը կազմակերպել է Զբոսաշրջության ազգային վարչությունը։