Այսօր՝ հունիսի 11-ին, Ախալքալաքի մի շարք եկեղեցիներում անցկացվեց Հարիսայի փառատոն։ Փառատոնի սկիզբը տրվեց Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցում։ Այնուհետև շարունակվեց Չամդուրայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում և Վաչիանի Սուրբ Սիոն եկեղեցում։

plakat

Չամդուրայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում անցկացվեց ժամերգություն, այնուհետև Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը օրհնեց կերակուրը, եկեղեցու քավոր Հրանտ Մուրադյանի հետ խառնեցին հարիսայի յուղը։ Կանայք, ովքեր պատրաստել էին հարիսան, բաժանեցին փառատոնային ուտեստը Չամդուրայի բնակիչներին, ովքեր հավաքվել էին եկեղեցու բակում, իրենց փոքրիկների հետ։

qavor

Muradyanner

tatik tirnik

Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը օրհնեց բոլոր մանուկներին, այնուհետև եկեղեցու բակում նրանք պարեցին, ուրախացան և ճաշակեցին կերակուրը։

manukneri orhnman karg

Հարիսայի փառատոն արդեն մի քանի տարի է ինչ անցկացվում է Ջավախքի եկեղեցիներում, բացառությամբ համավարակի երկու տարիների։ Այս տարի նույնպես այս գեղեցիկ ավանդույթը շարունակվեց։

Gumburdo

«Ավանդույթը սկիզբ է առել Թբիլիսիից, ամեն տարի բուն բարեկենդանի օրն այնտեղ անցկացվում է հարիսայի փառատոն, բայց քանի որ բուն բարեկենդանի ընթացքն ընկնում է միշտ ձմեռային շրջան, Ջավախքում ավելի ցրտաշունչ է և հնարավոր չէ այստեղ իրականացնել, մենք ընտրում ենք ավելի արևոտ պայծառ ընթացք։ Այս տարի Դիլիսկայի հովվությունում սկսել ենք Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցուց և անցակցնելու ենք այն գյուղերւոմ, որտեղ ունենք գործող եկեղեցիներ, կոչ ենք անում մեր ժողովրդին միանալ», – ասաց Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը։

Vachian

Հոգևոր հայրը նշեց փառատոնի նպատակների մասին.
«Նախ և առաջ ծանոթացնել մեր ազգային կերակրատեսակի հետ, որը ամենահներից մեկն է։ Հարիսայի պատմությունը գալիս է դեռևս 4-րդ դարից, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից։ Իհարկե, ևս մեկ անգամ ժողովրդին համախմբելն է, միասնաբար ճաշակել այս համեղ կերակուրը։ Ինչու չէ նաև օրը անցկացնել ուրախ, զվարթ։ Քանի որ այս կերակուրը պապենական է և գիտենք, որ մեծ պատմություն ունի, կապված Մուսալեռի հետ, որ Մուսալեռցիները 40 օր իրենց գոյությունը պահպանեցին հենց այս կերակուրի շնորհիվ»։

Հարիսայի փառատոնի օրեր ընտրվել են շաբաթ-կիրակի, որպեսզի աշակերտները նույնպես կարողանան մասնակցել։

erexaner

Փառատոնը կշարունակվի վաղը Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցում, այնուհետև Սուլդայի Սուրբ Խաչ եկեղեցում, իսկ արդեն մյուս կիրակի, հունիսի 19-ին՝ Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցում։