2022 թվականի մարտի 1-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության տվյալների բազայում` խաղամոլությամբ տառապող քաղաքացիների ցուցակում ընդգրկվել է 1200 անձ, որոնցից 14-ը՝ դատական որոշմամբ, իսկ 1105 հոգին՝ անձնական խնդրանքի հիման վրա։ Այս մասին հայտնում է Եկամուտների ծառայությունը։

Ազարտային և/կամ շահումով խաղերի կազմակերպիչները (բացառությամբ խրախուսիչ խաղարկությունների) հնարավորություն ունեն ստուգելու Եկամուտների ծառայության պորտալում նշված ցուցակում անձի առկայությունը:

«Վիճակախաղերի, ազարտային խաղերի և մոլախաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թվականի մարտի 1-ից խաղերի կազմակերպիչը պարտավոր է.

Թույլ չտալ գումարի փոխանցումը մի խաղացողից մյուսին:

Թույլ չտալ Վրաստանի մինչև 25 տարեկան քաղաքացիներին, մինչև 18 տարեկան օտարերկրյա քաղաքացիներին/քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցել մոլախաղերին և/կամ շահումով խաղերին։

Բացի այդ, ազարտային խաղերն արգելվում է.

– պետական նպաստ ստացող սոցիալապես անապահով անանց
– քաղաքացիական ծառայողներին
– անձանց, ովքեր դիմել են Եկամուտների ծառայություն՝ իրենց դեմ ինքնասահմանափակման մեխանիզմ կիրառելու խնդրանքով
– անձանց, ովքեր ընտանիքի անդամների պահանջով ընկել են դատարանի որոշման հիման վրա այսպես կոչված սև ցուցակ


Հնարավոր է ստուգել, արդյո՞ք դուք գտնվում եք Եկամուտների ծառայության մոլախաղերից կախվածություն ունեցող անձանց ցուցակներում հետևյալ հղումով:

Համակարգային էլեկտրոնային ձևով մոլախաղերի և/կամ շահումով խաղերի (բացառությամբ խրախուսիչ խաղարկությունների) կազմակերպման դեպքում խաղերի կազմակերպիչը պարտավոր է խաղացողի վերիֆիկացման օրվանից ամեն տարի կրկին անգամ վերիֆիկացնել անձին, ինչպես նաև ապահովել ազարտային խաղերի հաստատություն մուտք գործող անձանց մասին տեղեկությունների գրանցումը Վրաստանի ֆինանսների նախարարի կողմից սահմանված կանոնների համաձայն։