Վրաստանում 2022 թվականից արտանետումների վերահսկման ստանդարտը պետք է խստացվեր, սակայն, այն հետաձգվել է։
Տեխնիկական տեսչության ասոցիացիայի ղեկավար Վաժա Իորդանիշվիլին «Պալիտրա» ռադիոյի «Ցերեկային ստուդիա» հաղորդաշարում բացադրել է նոր կանոնակարգի հետաձգման պատճառները:
«Կանոնակարգերը նախատեսում էին, որ 2022 թվականից պետք է խստացվեն արտանետումների վերահսկման չափանիշները։ Ըստ էության, այսօրվա տեղեկություններով, հաջորդ տարվանից արտանետումների առումով ոչինչ չի փոխվի։ CO գազի նորմը մնում է նույնը։ Ցանկանում եմ վարորդներին հանգստացնել, կատալիզատորի պարտավորությունը չի գործի հաջորդ տարի: Նորմը վերաբերում է միայն այն տրանսպորտային միջոցներին, որոնք առաջին անգամ կգրանցվեն հունվարի 1-ից։ Այսինքն՝ եթե նոր մեքենա ներմուծեք, միայն այդ դեպքում կպահանջվի կատալիզատոր»,- ասել է Վաժա Իորդանիշվիլին։
Հարկ է նշել, որ կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) պարտադիր առկայության փոփոխությունը հետաձգվել է առնվազն մեկ տարով:
Վրաստանում կատալիզատոր ունեցող մեքենաները բավականին քիչ են։ Սպառողական շուկայում մեքենաները հիմնականում վաճառվում են առանց կատալիզատորի, որոնք կամ երկրորդ անգամ են վաճառվում, կամ վարորդները իրենք են որոշում հանել ու վաճառել դրանք։
Մեքենաների կատալիզատորը զտում է վառելիքի այրման հետևանքով վնասակար արտանետումները։ Ինչպես հայտնի է, գործարանային կատալիզատորը պարունակում է թանկարժեք մետաղներ, և դրա հալեցման արդյունքում կարող են ոսկի ստանալ։