Դեկտեմբերի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 661 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 841 մարդ, մահացել է 69 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 924 368, այստեղից ապաքինվել է 881 863 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 512:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 32 741 փորձարկում, այդ թվում 18 421-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 320-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 5.07% է, վերջին 14 օրվանը՝ 5.93%, վերջին 7 օրվանը՝ 5.21%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 463 409 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 969 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 121 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 920 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: