Վրաց Ուղղափառ եկեղեցին մայիսի 6-ին նշում է Վրաստանում ամենաշատ մեծարվող սրբերից մեկի՝ Սուրբ Գիորգիի տոնը։ Չնայած աշխատանքային օրվան, այս տոնը նույնպես լայնորեն նշվում է ժողովրդի շրջանում:
Գիորգոբայի առթիվ տոնական ծառայությունները մատուցվում են երկրում գոյություն ունեցող գործող բոլոր եկեղեցիներում: Վրաց Ուղղափառ եկեղեցին տոնը տարվա ընթացքում նշում է երկու անգամ՝ նոյեմբերի 23-ին (անիվների վրա տանջանքների օր) և մայիսի 6-ին (գլխատման օր)։ Նոյեմբերյան ամսաթիվը պետական տոնի եւ պաշտոնապես հանգստյան օրվա կարգավիճակ ունի, սակայն այսօր Վրաստանում աշխատանքային օր է:
Ձին հեծած Սուրբ Գիորգի զորավարը պատկերված է Վրաստանի զինանշանի վրա` օձը խոցելու տեսարանում: Նա սրբադասված է և ամենահայտնի սուրբ զորավարներից է:
Համաձայն կրոնավորների մեկնաբանության, տոնը հիմնադրվել է Վրաստանի քրիստոնյա լուսավորիչ Սուրբ Նինոյի կողմից: Ենթադրվում է, որ նա եղել է Սուրբ Գիորգի զորավարի բարեկամը, հատուկ հարգանք է ցուցաբերել նրա նկատմամբ եւ պատգամել է սիրել նրան այն երկրին, որտեղ նա տարածել է քրիստոնեությունը: Միջին դարերում, երկրի տարբեր մասերում, Սբ. Գիորգիի անունով կառուցվել է 365 աղոթատեղի, ըստ տարվա օրերի քանակի: