Նախաձեռնող խմբերի երկու անկախ թեկնածուներից մեկն առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ախալքալաքի Սոցիալական ապահովության ծառայության նախկին ղեկավար Արտաշես Փալանջյանն է:

Հավաքելով ավելի քան անհրաժեշտ 517 ստորագրություն, Արտաշես Փալանջյանը գրանցվել է որպես անկախ թեկնածու Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում:

«Դա իմ գիտակցված ընտրությունն էր: Զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ տարբեր հաստատություններում, երբեք չեմ ձգտել քաղաքական կարիերա ունենալ, իմ աշխատանքային կյանքը կապված է եղել հասարակ մարդկանց խնդիրների և մտահոգությունների լուծման հետ, այնպես որ ես չեմ ընդունում, երբ կառավարական հաստատությունները, առավել ևս խորհրդարանը, օգտագործում են քաղաքական շահերի համար, հասնելու համար կարիերայի նպատակների, անձնական խնդիրների լուծման: Վերջին դեպքերը, կապված իշխող կուսակցության մեծամասնական պատգամավորների առաջադրման հետ, ցույց տվեց տարածաշրջանային քաղաքականության ամբողջ էությունը: Մի կողմից տեղի քաղաքական գործիչները ձգտում են ամեն գնով մնալ իշխանությունում, իսկ մյուս կողմից, պետությունը, իր միջնորդների միջոցով վերահսկում է նրանց և ամբողջ տարածաշրջանը », – ասում է Արտաշես Փալանջյանը:

Ըստ նրա, կողքից ճնշում դեռ չի նկատել, ոչ ոք նրան չի խանգարարում այցելել գյուղեր և խոսել ընտրողների հետ, ովքեր նրան ճանաչում են, սոցիալական ծառայությունների ղեկավարի նախորդ պաշտոնից, որտեղ նա աշխատում էր 10 տարի, և հեռացվեց, ըստ նրա, 2014 թ.-ի տեղի ինքնակառավարման ընտրություններին մասնակցության համար:

«Առաջին քայլը պետք է լինի այնպիսի պայմաններ ստեղծելը, որ մարդիկ կարողանան ազատորեն ընտրել Խորհրդարանում և տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց ներկայացուցիչներին, այսպես կոչված կուրատորները – տիկնիկային ներկայացման կազմակերպիչները, ովքեր իրենց պատկերացնում են անփոխարինելի մասնագետներ տարածաշրջանում, պետք է գիտակցեն ձախողում իրենց աշխատանքում», – ասում է թեկնածուն:

Ինչպես նաև իր նպատակն է համարում, եթե հաղթի ընտրություններում, տեղի ինքնակառավարման մարմինների ամրապնդումը տրված լիազորությունների շրջանակներում:

«Պետք է պայմաններ ստեղծել հասարակության և ԶԼՄ-ների լայն ուշադրության տեղի ինքնակառավարման աշխատանքների նկատմամբ, սկսած բյուջեի ընդունման քննարկումներից և ավարտած կատարած աշխատանքի մոնիտորինգով », – ասում է Արտաշես Փալանջյանը:

Քրիստինե Մարաբյան