Վրաստանի քաղաքացիները հունիսի 1-ից կկարողանան Գերմանիա մուտք գործել պարզեցված կարգով։ Այս մասին ասվում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
«Հունիսի 1-ից Գերմանիա մուտք գործելու կովիդ-կանոնակարգերը պարզեցվել են: Գերմանիա մուտք գործողից այլևս չի պահանջվում ներկայացնել պատվաստման, ապաքինման կամ թեստավորման փաստաթուղթ: Վարակից պաշտպանվելու համար բարձր ռիսկային երկրների ցանկը վերացվել է, քանի որ Omicron-ը հիվանդության բարդ ձևերի առաջացման ավելի քիչ հավանականություն ունի:
Պատվաստման վկայականը պահանջվում է միայն այն մարդկանցից, ովքեր Գերմանիա ժամանում են այն երկրներից, որտեղ վիրուսը մուտացիայի է ենթարկվել: Այս դեպքում մուտքը հնարավոր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թվարկված բոլոր պատվաստանյութերով: Վրաստանն ընդգրկված չէ այդ երկրների ցանկում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։