Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում անցկացված հերթական հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել:

Կուսակցության հայտարարության մեջ հույս են հայտնում, որ Գիորգի Ռուրուան շուտով կլքի բանտը, որից հետո Վրաստանի խորհրդարանը կընդունի համաձայնեցված սահմանադրական փոփոխությունները, ինչպես նաև քայլեր կձեռնարկի ընտրական օրենսդրության մեջ շտկումներ կատարելու համար՝ հիմնվելով միջազգային հանձնարարականների վրա:

Նշվում է նաև, որ նրանց խնդիրն այն է, որ բոլոր փոփոխություններն իրականացվեն միայն սահմանադրության շրջանակներում և խաղաղ ճանապարհով:

«Ընտրություններում իշխանության պարտությունից հետո ժողովրդավարական կոալիցիոն կառավարությունը պետք է երկիրը դուրս հանի ներկայիս տնտեսական փակուղուց, առանցքային քայլեր ձեռնարկի դատական անկախության ուղղությամբ, որպեսզի Վրաստանը երբեք չհանդիպի քաղաքականացված արդարադատության և երկրում քաղբանտարկյալների գոյության հետ»:

Մենք՝ ընդդիմադիր կուսակցություններս, այս նպատակներին հասնելու համար, որոշել ենք միմյանց հետ համակարգել մեր ջանքերը: Մեր խնդիրն է, որ բոլոր փոփոխությունները Վրաստանում իրականացվեն միայն սահմանադրության շրջանակներում և խաղաղ ճանապարհով, և որպեսզի իշխանափոխությունը նորից կատարվի ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով», – ասվում է հայտարարության մեջ: