Երեկ Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի դիմաց տեղի է Ճիաթուրայի հանքափորների խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին բացի հանքափորներից մասնակցում էին այլ քաղաքացիներ: Ճիաթուրայի հանքափորները ծայրահեղ միջոցների են դիմել և արդեն մի քանի օր է հացադուլ են անում, նրանցից մի քանիսն ի նշան բողոքի կարել են սեփական աչքերը, ձեռքերն ու բերանները:
Ճիաթուրայում գործադուլ անող մոտ 3000 հանքափոր «Georgian Manganese» ընկերությունից պահանջում է աշխատանքային պայմանների բարելավում, աշխատանքի անվտանգության չափանիշների պահպանում և աշխատավարձերի բարձրացում։
«Georgian Manganese»-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ հունիսի 18-ին տեղի է ունեցել ևս մեկ բանակցություն և հաշվի առնելով աշխատակիցների պահանջները՝ ընկերությունը որոշում է կայացրել բարձրացնել աշխատավարձերեը, ինչպես նաև ընկերությունում աուդիտ անցկացնել։
«Բացի այդ, ընկերությունը պատրաստ է ստեղծել աշխատանքային հանձնաժողով, որում ներգրավված կլինեն բոլոր կողմերը։ Հանձնաժողովը կուսումնասիրի աշխատակիցների պահանջները, խնդիրներն ու դրանց առաջացման պատճառները, կքննարկվեն իրավիճակը շտկելու ուղիները, կծանոթանան աշխատողների աշխատանքային պայմաններին և սահմանված նորմերին համապատասխանությանը։ Հանձնաժողովը նաև կուսումնասիրի աշխատանքային գործընթացի կազմակերպման հին եղանակը և ընկերության կողմից պահանջվող նոր աշխատանքային գործընթացի անհրաժեշտությունն ու տնտեսական նպատակահարմարությունը», – նշվում է հայտարարության մեջ:
Սակայն ընկերության կողմից հնչեցված առաջարկները չի բավարարել հանքափորներին, ովքեր 14 կետից բաղկացած պահանջ էին ներկայացրել, այդ պատճառով Ճիաթուրայում անցկացբվող բողոքի ակցիային զուգահեռ ակցիա է անցկացվում նաև մայրաքաղաքում:
«Հացադուլ ու խաղաղ բողոքի ակցիա ենք սկսելու, ոչ թե ընկերության գլխամասային գրասենյակում, այլ խորհրդարանի դիմաց, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի Ճիաթուրայի հանքափորի և, առհասարակ, Վրաստանում աշխատողի վիճակը։ Նրանք, ովքեր մեզ նման աշխատում են ստրկական պայմաններում, ուզում են միանալ մեզ։ Երկար սպասեցինք, որ ընկերությունն ու պետությունը խելքի գան, հասկանան մեր պահանջած խնդիրների բովանդակությունը, բայց նրանք ծաղրական պատասխաններ էին տալիս՝ թե՛ ընկերությունը, թե՛ կառավարությունը։ Ուստի մեկ բան է մնում, որ մենք մեր հաջորդ քայլերը ճիշտ անենք. Թբիլիսիում կտեսնեք ստրկական միջավայրում աշխատող մարդկանց, ովքեր կաջակցեն մեզ։ Այստեղ մնացողները գիտեն, թե ինչպես պետք է գործել խաղաղ բողոքի ակցիայի շրջանակներում։ Ինչպես պլանավորել Ճիաթուրան փրկելու ուղիները: 10-20-30 հոգին ոչինչ չի նշանակում, բոլորս պետք է պատասխանատվություն կրենք»,- ասում է բողոքի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 12-ին ընկերության և աշխատակիցների միջև միջնորդական գործընթացում ներգրավվել է նաև Առողջապահության նախարարությունը: