Նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված թեկնածուների գրանցումն ավարտվել է, Ախալքալաքի մեծամասնական №40 ընտրատարածքում գրանցվել է 7 նախաձեռնող խումբեր, որոնք պայքարելու են Շրջանային ժողովում (Սակրեբուլո) տեղի համար:
Ախալքալաք քաղաքում նախաձեռնող խմբի կողմից իր թեկնածությունն է առաջադրել Վրեժ Սահարյանը (ընտրատարածք 40/01/02), Գոգաշենի տարածքային շրջանից (Գոգաշեն, Ափնիա 40/06), Դավիթ Թակթակիձեն Կոթելիայի տարածքային շրջանից (Կոթելիա 40/12) նախաձեռնող խմբի կողմից գրանցվել են երկուսը՝ Թեյմուրազ Խմալաձեն և Մալխազ Ալելաշվիլին:
Կաջոյի տարածքային շրջանից (40/13 Ագանա, Ալաթուման, Բեժանո, Մոդեգամ, Սիրկվա) առաջադրվել է Հովհաննես Քերոբյանը, Խոսպիոյի տարածքային շրջանից (40/22 Խոսպիո, Մարտունի, Բավրա, Խորենիա) նախաձեռնող խումբը առաջադրել է Սողոմոն Ասլանյանին, և Հոկամի տարածքային շրջանից (Հոկամ, Քարծեփ, Ազմանա)՝ Ուշանգի Օքրոաձեն:
Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքը №40-ը բաժանվում է 22-ի տարածքային ընտրատեղամասների, որոնցից Շրջանային ժողով պետք է ընտրվի մեկ պատգամավոր: Ախալքալաքի Շրջանային ժողովը կազմված է 37 պատգամավորներից, 15 պատգամավորներ անցնում են համամասնական հիմունքներով, ցուցակներով:
Ախալքալաքի քաղաքապետին կընտրեն շրջանի բոլոր բնակիչները, ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին:
2017թ.-ի Տեղական ինքնակառավարման ընտրություններին կընտրվեն Շրջանային ժողովների պատգամավորներ և քաղաքապետեր:
Շուշան Շիրինյան