Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 17,72 տոկոս:

ԿԸՀ-ի տվյալներով, ամենաբարձր ակտիվությունը նկատվել է Ռաճա-Լեչխումիում, իսկ ամենացածրը՝ Թբիլիսիում:

«Ձեզ ենք ներկայացնում Ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը: Այս պահին ընտրողների մասնակցությունը կազմում է 7,72%, ինչը քանակությամբ կազմում է՝ 619 562 ընտրող: Ամենաբարձր մասնակցությունը Ռաճա-Լեչխումիում է և կազմում է 27,4%, իսկ ամենացածրը՝ 15,8% Թբիլիսիում», – հայտնել են ԿԸՀ-ից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է ներգրավված կողմերին ընտրատեղամասերի փակումից հետո օրենքով սահմանված ընթացակարգերի մասին:

Ընտրական տեղամասերը, ըստ օրենքի, կփակվեն ժամը 20:00-ին: Դրանից հետո հաշվողները կպարզվեն վիճակահանությամբ, պարզելուց հետո հանձնաժողովի անդամները կհաշվեն բոլոր տեսակի ընտրացուցակների ստորագրությունների թիվը, որից հետո կբացվեն քվեատուփերը և կհաշվեն քվեաթերթիկները:

3 200 ընտրատեղամասերում, որտեղ գրանցված ընտրողների թիվը 300-ից ավելի է, կսկսվի հաշվառման գործընթացի տեսաձայնագրումը, ինչը նույնպես որոշ չափով կավելացնի հաշվարկի ընթացակարգերի տևողությունը: Տեղամասային ամփոփ արձանագրությունները կազմվելուց հետո դրանք հանձնվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից սկանավորվում, հնարավորինս շուտ ներկայացվում ԿԸՀ և տեղադրվում են հատուկ արդյունքների՝ results.cec.gov.ge կայքում: