Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2022 թվականին կասֆալտապատվի 6500 մ ճանապարհ՝ 4 540 000 լարիի չափով։ Այս մասին հայտնում է Radio NOR-ը։
Նինոծմինդա քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Նինոծմինդա քաղաքում կասֆալտապատվի վեց փողոց՝ Քութայիսիի, Կարլ Մարքսի, Չապաևի, Հայոս-Քարթլոսի, Կարսի, Խոջաբեկի:
Նինոծմինդայի փողոցների վերականգնման համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 1 240 000 լարի, կասֆալտապատվի 1900 մ։
Ինչ վերաբերում է մունիցիպալ ներքին ճանապարհների ասֆալտապատմանը, ապա նախատեսվում է ասֆալտապատել 4600 կմ՝ 3 մլն 300 հազար լարիով։
2022 թվականին ասֆալտապատում կիրականացվի հետևյալ ուղղություններով.
1. Փոքր Գոնդուրա-Մեծ Գոնդուրա ճանապարհահատվածը՝ 1100 մետր, 500 000 լարիի չափով
2. Դեպի Հեշտիա, Թորիա, Ուջմանա գյուղեր տանող ճանապարհի ասֆալտի շարունակությունը՝ 1 980 մետր, 1 500 000 լարիով
3. Մեծ Արագյալ գյուղի ճանապարհը դեպի Փոքր Արագյալ՝ 1080 մ, 800 000 լարիի չափով
4. Ղուլալիս – Գոնդուրա ճանապարհը՝ 400 մետր
5. Գոնդուրա – Դիլիֆ ճանապարհահատվածը՝ 62 մ, 40 000 լարիի չափով