Ռուսաստանի Պետդուման կքննարկի «Ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ խտրականությանն ի պատասխան հայելային միջոցների մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ նրանք կկարողանան «պատասխան տալ» այն երկրներին, որտեղ «ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրական գործողություններ են իրականացվում»։ «Խտրական վերաբերմունք» ցուցաբերող երկրների թվում է նաև Վրաստանը։
Ռուսաստանի ներքին գործերին արտաքին միջամտությունը հետաքննող Պետդումայի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը ասում է, որ ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ խտրականության դեմ հայելային միջոցների մասին օրինագիծը պատասխան կլինի հայրենական լրագրողների դեմ թշնամական գործողությունների համար։
Պատգամավորի խոսքով՝ վերջին հինգ տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ ռուսական լրատվամիջոցների նկատմամբ ամենաագրեսիվն են դրսևորում՝ Լատվիան, Ֆրանսիան, Մոլդովան, Լեհաստանը, Լիտվան, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Կանադան, Էստոնիան, Ռումինիան։ Նա պարզաբանել է, որ Լատվիան, Ուկրաինան և Ֆրանսիան առաջատար են դարձել ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրական գործողությունների թվաքանակով։
«Ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրականությանն ի պատասխան հայելային միջոցների մասին օրինագիծը համարժեք պատասխան կլինի մեր լրագրողների դեմ թշնամական գործողություններին», – հայտարարել է Պիսկարևը։