Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Եվրոպայի խորհրդի մասնակի և ընդլայնված համաձայնագրերին: Այդ մասին հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Խոսքը ութ համաձայնագրի մասին, որոնց մասնակցությունն ավարտվում է 2023 թվականի մարտի 16-ից:
Եվրոպայի խորհուրդը Ուկրաինայի վրա հարձակման հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին ընդունել է կազմակերպության կանոնադրական կառույցներում Ռուսաստանի ներկայությունը «սառեցնելու խտրական որոշում»: Մարտի 15-ին Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից:
Եվրոպայի խորհրդի հիմնական նպատակը եվրոպական երկրների համագործակցությունն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ռուսաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցում էր 1996 թվականից: