Ռուսաստանի խաղողագործների և գինեգործների ասոցիացիան (ՌԽԳԱ) կոչ է արել չեղարկել Վրաստանից գինու, փրփրուն գինու և թնդեցված գինու ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ռեժիմը։

Բացի այդ, առաջարկվել է ՆԱՏՕ-ի երկրներից գինու ներմուծման մաքսատուրքերը սահմանել 200 տոկոսի չափով, – «РИА Новости»-ին հայտնել է ասոցիացիայի գործադիր քարտուղար Ալեքսեյ Պլոտնիկովը։

«Մենք որոշում ենք կայացրել ևս մեկ անգամ դիմել կառավարությանը և Պետդումային՝ խնդրանքով ուժեղացնել ռուսական շուկան պաշտպանելու միջոցառումները և ՌԽԳԱ-ի դիրքորոշումն ուղարկել կառավարություն և Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի փորձագիտական խորհուրդ, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի երկրներից գինու, փրփրուն գինու, թնդեցված գինու ներմուծման մաքսատուրքերի սահմանումը՝ 200 տոկոսով»,- գործակալությանը հայտնել է Պլոտնիկովը։

Անցյալ տարվա հուլիսի վերջին Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կառավարությունը բարձրացրել է «ոչ բարեկամ երկրներից» գինիների ներմուծման մաքսատուրքերը մինչև 2023 թվականի վերջ՝ 12․5-ից մինչև 20 տոկոս, բայց ոչ պակաս, քան մեկ լիտրի դիմաց մեկուկես դոլար։ Սահմանումն ուժի մեջ էր մտել օգոստոսի 1-ից։ Հետագայում այն երկարաձգվել էր ամբողջ 2024 թ․-ի համար: Վրաստանը ներառված չէ «ոչ բարեկամ երկրների» ցուցակում։

Ռուսաստանը վրացական ընկերությունների արտահանման հիմնական շուկան է։ Միաժամանակ, Վրաստանը Ռուսաստանին գինու մատակարարումների երեք առաջատարներից մեկն է։

Աղբյուրը՝ bizzone.info