Ախալքալաքում այսօր` մայիսի 21-ին, վերջին զանգը հնչեց երկու հանրային դպրոցների՝ քաղաքի թիվ 2 դպրոցի (ռուսաց դպրոց) եւ թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոց) շրջանավարտների համար:

zang in

Երկու դպրոցներում էլ միջոցառումն անցկացվեց դպրոցի բակում։ Դպրոցները մարդաշատ էին, շրջանավարտների կյանքի կարևոր իրադարձությունը դիտելու էին հավաքվել ծնողները, հարազատները, ուսուցիչները։

zvonok 5 dproc

Շրջանավարտները և ուրախ էին, և միևնույն ժամանակ մի փոքր տխուր տրամադրությամբ։ Բարի խոսքեր և բարեմաղթանքներ շրջանավարտներին ասացին երկու դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ծնողները, իսկ շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին իրենց ներդրման և աշխատանքի համար, ինչպես նաև ներողություն խնդրեցին մանկական չմտածված չարաճճությունների համար և ծաղիկներ նվիրեցին ուսուցիչներին։

zang internat

Թիվ 5 դպրոցն ավարտեց 14 շրջանավարտ։

zvonoksholo2

zang verji

Թիվ 2 հանրային դպրոցը (ռուսական)՝ 39 շրջանավարտ։

zang

Երկու դպրոցներում էլ միջոցառումը սկսվեց Վրաստանի պետական ​​օրհներգի կատարմամբ։

zang verji rusakan

verji zang 2 dproc