Հողերի գրանցման ընթացակարգը պարզեցված է, ինչպես նաև որոշ ծառայություններ տրվում են անվճար:
Ախալքալաքում հողերի գրանցման կարգը շատ ժամանակ, գումար և նյարդեր է խլում: Նյարդայնացած վիճակով մարդիկ, ովքեր գրանցում էին իրենց հողատարածքները, վազում էին մի գերատեսչությունից մյուսը, բայց վերջում որոշ խնդիրների պատճառով գրանցումը հետաձգվում էր, և հետո ոչինչ չէր արվում: Օգոստոսի 1-ից գործում է հողերի գրանցման նոր օրենք, համաձայն որի գրանցման կարգը պարզեցված է:
«Սեպտեմբերի մեկից սկսած անվճար են դառնում օդից կատարված գծանկարները: Տեղեկանքը արխիվից նույնպես անվճար է, և կարիք չկա գնալ արխիվ, մեր ղեկավարությունը հարցում կտա արխիվ և արխիվից կստանանք տեղեկանքը: Բոլոր այն հարցերը, որոնք նախկինում կապված էին այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են համարները չգրելը հիմա կլուծվեն: Մեր մարդիկ կարող են տեղեկանալ Շրջանային Վարչությունից (գամգեոբա) և ստանալ պատասխան նրանցից: Կարգը իսկապես թեթևացվել է:Այժմ նման տանջանքներ չկան: Սա վերաբերում է այն հողերին, որոնք սեփականաշնորհված են 1992 թ.-ից, երբ ընդունվեց օրենք, ըստ որի գյուղացիներին տրվեց 1 հա 25 հար հողատարածք », – ասաց Հանրային ռեեստրի աշխատակից Նոդար Չիլաձեն:
Գրանցման պարզեցված տարբերակը ուժի մեջ կլինի մեկ տարվա ընթացքում, այդ ընթացքում ամեն ոք, ով ուներ խնդրահարույց իրավիճակ, պետք է հասցնի գրանցել իր հողերը:
Քրիստինե Մարաբյան