Կորոնավարակը դեռ վերջնական չի նահանջում, ճիշտ է դեպքերի քանակը նվազում է, սակայն մասնագետները ասում են, որ համավարակի վերջը դեռ չի երևում: Այսօր Ախալքալաքի շրջանում հաստատվել է կորոնավարակի մեկ նոր դեպք:
Վարակը հաստատվել է Ազավրեթ գյուղի հանրային դպրոցի ուսուցիչներից մեկի մոտ: Դպրոցը չի անցնում հեռավար ուսուցման ձևաչափի, քանի որ մնացած ուսուցիչների մոտ վարակ չի հաստատվել, իսկ այն ուսուցիչը, ում մոտ հաստատվել է, արդեն ինքնամեկուսացված է:
Մյուս ուսուցիչները երեք օրից նորից թեստ կհանձնեն:
Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը ասում է, որ կորոնավարակի դեպքերի թիվը Ախալքալաքում ապրիլ ամսից սկսել է նվազել, սակայն դա չի նշանակում, որ այն ընդհանրապես չկա:
Նվազել է նաև պատվաստվողների քանակը:
Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը ասում է, որ մի շաբաթումում կատարվում է 1-3 պատվաստում:
Այնուամենայնիվ պատվաստման գործընթացը շարունակվում է: Ախալքալաքում հասանալի է երեք տեսակի պատվաստանյութ՝ Sinovac, Sinopharm և BioNTech-Pfizer: