Վերջին մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավարակով վարակման 1 852 նոր դեպք, որից 27-ը՝ Սամցխե-Ջավախքում:

Փետերվարի 26-ից մինչև օրս երկրում կորոնավարակի հաստատված ընդհանուր թիվը կազմում է 42 579: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 7 պացիենտ, 6-ը՝ Աջարիայում, 1-ը՝ Կախեթիում:

Այսօր հաստատված նոր դեպքերը բաշխվել են հետևյալ կերպ.
Թբիլիսի՝ 650 դեպք,
Աջարիա՝ 389 դեպք,
Իմերեթի՝ 441,
Քվեմո-Քարթլի՝ 68,
Շիդա Քարթլի՝ 51,
Գուրիա՝ 28,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 114,
Կախեթի՝ 20,
Մցխեթա-Մթիանեթի՝ 51,
Սամցխե-Ջավախք՝ 27,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի` 13-ական: