Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 12 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 178:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 76 նոր դեպք, որից 5-ը՝ Ասպինձայում, 13-ը՝ Ադիգենում, 28-ը՝ Ախալցիխեում, 11-ը՝ Բորժոմիում, 12-ը՝ Ախալքալաքում և 5-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 554 անձ։ Ախալցիխեում՝ 582, Բորժոմիում՝ 239, Ադիգենում՝ 362, Ասպինձայում՝ 151, Ախալքալաքում՝ 101 և Նինոծմինդայում՝ 119:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 299 մարդ, որից 75-ը՝ Ախալցիխեում, 224-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 1 178 դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի Սամցխե-Ջավախքում մահացել է մեկ մարդ, ապաքինվել է 26 պացիենտ: Այսպիսով, ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 204, իսկ մահացածներինը՝ 9-ը: