Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արդեն երկրոդ օրն է Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպքեր չեն հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 545:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 29 նոր դեպք, որից 16-ը՝ Ախալցիխեում, 3-ը՝ Ասպինձայում, 1-ը՝ Ադիգենում, 2-ը՝ Նինոծմինդայում, 7-ը՝ Բորժոմիում: Իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ մի դեպք չի բացահայտվել:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 924 անձ։ Ախալցիխեում՝ 410, Բորժոմիում՝ 83, Ադիգենում՝ 130, Ասպինձայում՝ 55, Ախալքալաքում՝ 150 և Նինոծմինդայում՝ 96:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 330 մարդ, որից 29-ը՝ Ախալցիխեում, 301-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված 545 դեպքերից, 58 հոգի արդեն ապաքինվել է, 8-ը՝ մահացել:
Վերջին մեկ օրում Սամցխե-Ջավախքում կորոնավարակից մահացության դեպք չի գրանցվել: