Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է «Ռուսթավի 2»-ի գործով Նիկա Գվարամիայի, Կախա Դամենիայի և Զուրաբ Իաշվիլիի գործով վճիռը։
Դատավորի որոշմամբ Նիկա Գվարամիան դատապարտվել է երեք տարի վեց ամիս ազատազրկման, նա կալանավորվել է հենց դատարանի դահլիճում։
Դատարանի որոշմամբ Զուրաբ Իաշվիլին արդարացվել է։ Նրա նկատմամբ կիրառված գրավը չեղարկվել է։ Վերացվել է նաև գույքի վրա արգելանքը։
Ինչ վերաբերում է Կախաբեր Դամենիային, ապա նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, և նա մեղավոր է ճանաչվել։ Դամենիան տուգանվել է 50 հազար լարիով։
Որոշումը դատավոր Լաշա Չխիկվաձեն հրապարակեց րոպեներ առաջ։
Դատախազությունը «Ռուսթավի 2»-ի գործով Նիկա Գվարամիային, ինչպես նաև «Ռուսթավի 2»-ի նախկին ֆինանսական տնօրեն Կախա Դամենիային և «Ինտեր Մեդիա Պլյուս»-ի գործադիր տնօրեն Զուրաբ Իաշվիլիին մեղադրանք էր առաջադրել 2020 թվականի սեպտեմբերի 6-ին:
Հետաքննությունը Նիկա Գվարամիային մեղադրում է «Ռուսթավի 2»-ի գույքը յուրացնելու, ապօրինի եկամուտներն օրինականացնելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ռուսթավի 2-ի նախկին ֆինանսական տնօրեն Կախա Դամենիան մեղադրվում էր հեռուստաընկերության սեփականության իրավունքի ապօրինի յուրացման մեջ։ Ինչ վերաբերում է Զուրաբ Իաշվիլիին, ապա նա մեղադրվում էր կոմերցիոն կաշառակերության և կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ։