2022 թվականի երկրորդ կեսին կորոնավիրուսային համավարակը անցավ նվազման ռեժիմի, սակայն դրա տնտեսական հետևանքները դեռ չեն վերացել, ավելին, վրացական տնտեսության վրա համավարակի ազդեցությունը դեռ երկար կզգացվի։
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արգելակել է կորոնաճգնաժամային վիճակից Վրաստանի՝ առանց այն էլ բավականին դանդաղ դուրս գալու գործընթացը։ Համավարակը Վրաստանում սկսվել էր 2020 թվականի փետրվարին, և այդ ժամանակվանից ի վեր երկրում գներն աճել են 25%-ով, բայց սրանք ընդամենը ընդհանուր թվեր են: Կարևորագույն ապրանքների՝ առաջին հերթին սննդամթերքի գների աճն իրականում շատ ավելի բարձր է 25%-ից: Որոշ ուղղություններով աճը գերազանցում է 50%-ը։
Գների բարձրացումը և կյանքի ծախսերի աճն ուղղակիորեն կապված են երկրում աղքատության աճի հետ՝ պետական նպաստ ստացողների թիվն աճել է 48%-ով՝ 440 000-ից հասնելով 625 000-ի։
2020 թվականին, ամբողջական արգելափակման պատճառով, Վրաստանի տնտեսությունն անկում էր ապրել 6,8 տոկոսով, և սա 1994 թվականից ի վեր ամենանշանակալի տնտեսական անկումն էր։
Մայիսի 6-ի դրությամբ,Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 16811 մարդ, մահացության ցուցանիշով՝ 4229 մահ, 1 միլիոն բնակչի հաշվով, երկիրն աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը։ 2021 թվականին, երբ կանոնակարգերը մեղմվեցին, անկումը փոխարինվեց տնտեսության երկնիշ աճով, սակայն գնաճը ոչ մի տեղ չանհետացավ։
2020 թվականի փետրվարից հետո անցած 2 տարվա ընթացքում ամեն ինչ թանկացել է՝ սկսած սննդամթերքից մինչև կոմունալ ծառայությունների սակագները, որոնք իրենց հերթին բացասաբար են անդրադառնում ցանկացած ապրանքի ինքնարժեքի վրա, որն արտադրության համար էներգիա է պահանջում կամ տրանսպորտավորմն համար վառելիքը, այսինքն՝ գրեթե ամեն ինչ:
2022 թվականին տնտեսության երկնիշ աճը շարունակվեց՝ ապրիլին աճը կազմել է 12,8%, բայց միևնույն ժամանակ գնաճը հասել է 12-13%-ի՝ փաստացիորեն դրժելով աճի նույնիսկ ֆորմալ օգուտները։
Համավարակը մեծացրեց նաև գործազրկությունը՝ 2019 թվականին տնտեսության պաշտոնական հատվածում զբաղված է եղել 870 000 մարդ, մինչդեռ 2021 թվականին՝ 829 000, այսինքն՝ 68 000-ով պակաս։ Ֆորմալ առումով աշխատավարձերը 935-ից հասել են 1065 լարիի, սակայն, ըստ «Վրացստատ»-ի, այսօր 1065 լարին պակաս է 2019-ի 935 լարիից, համապատասխանաբար, եկամուտների ինդեքսավորումն էական թեթեւացում չի բերում բնակչությանը։