Մայիսի 5-ին նշվում է Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրը, որը սահմանել է ԱՀԿ-ն։ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբանը խոսում է ձեռքերի հիգիենայի կարեւորության մասին, թե ի՞նչ հետեւանքներ կարող են առաջացնել «կեղտոտ ձեռքերը»:

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա 2022 թվականի կարգախոսն է՝ «Մշակենք մեր ձեռքերը և միավորվենք՝ հանուն ապահովության»: Ըստ վիճակագրության՝ ամեն տարի 1.000.000 մարդ վարակվում է բուժքույրերի անմաքուր ձեռքերի պատճառով, երբ նրանք մոռանում են մշակել ձեռքերը մեկ հիվանդի հետ շփումից հետո, ապա խնամում եմ մեկ այլ հիվանդի։ Համաճարակաբան Գայանե Իսպիրյանի խոսքով, Ախալքալաքի հիվանդանոցում այս խնդիրը չկա, սակայն անհրաժեշտ է ամեն տարի հիշեցնել ձեռքերի հիգիենայի կարևորության մասին՝ ներկլինիկական վարակից խուսափելու համար, այդ նպատակով հիվանդանոցն ամեն տարի դասընթացներ է անցկացնում։

«Բժշկական միջամտության ընթացքում վարակների փոխանցման հիմնական գործոնը, այսպես կոչված, չլվացված ձեռքերն են։ Մեր կլինիկայում մեծ ուշադրություն է դարձվում բուժաշխատողների ձեռքերի հիգիենային։ Բուժքույրերն ամենաշատն են շփվում հիվանդի հետ, նրանք հոգ են տանում և խնամում հիվանդներին, ուստի նրանց համար դասընթացներ ենք անցկացնում»,- պատմում է համաճարակաբանը։

Նա նշում է, որ բնակչության համար կարևոր է նաև ձեռքերի հիգիենայի պահպանումը, քանի որ մի քանի վայրկյան ծախսելով ձեռքերի հիգիենայի վրա՝ կարող են խուսափել բազմաթիվ լուրջ խնդիրներից։

Կան, այսպես կոչված, «կեղտոտ ձեռքերի հիվանդություններ», որոնք առաջանում են ոչ պատշաճ հիգիենայի պատճառով, դրանք հիմնականում վիրուսային, բակտերիալ, ճիճվային հիվանդություններն են»,- ասում է Գայանե Իսպիրյանը։

Համաճարակաբանը պարզաբանում է, որ ճիճվային հիվանդություններից տարածված են հելմինթոզը, ասկարիազը, էնտերոբիազը, էխինոկոկոզը, որոնք կարող են առաջանալ չլվացված կամ ոչ բավարար լվացված վիճակում մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն ուտելիս կամ կենդանիների հետ շփվելիս, որից հետո չի պահպանվել ձեռքերի հիգիենան:

«Կարևոր է մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվանալ, կանաչեղենը պետք է 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ, հիմա այդ սպառնալիքը դառնում է ակտուալ»:

Բակտերիալվարակները փոխանցվում են հիվանդության փոխանցման կղանքով և բերանային ճանապարհով: Ամենատարածված բակտերիալ վարակներն են աղիքային ցուպիկը, որովայնային տիֆը, սալմոնելոզը, պարատիֆային տենդը, դիզենտերիան և այլն։

Ամենատարածված վիրուսային հիվանդություններն են էնտերովիրուսը և ռոտավիրուսը։ Բժիշկը նշում է, որ «կեղտոտ ձեռքերի հիվանդություններից» է նաև պոլիոմիելիտը, որը, լինելով պարզ վիրուսային հիվանդություն, կարող է ունենալ ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև լուծանք։ Ճիշտ է, նրանք այժմ պատվաստված են այս հիվանդության դեմ, բայց չպատվաստված երեխաները վարակվելու և հետագայում լուծանքով հիվանդանալու վտանգի տակ են։

Ձեռքերի հիգիենայի վրա անցկացրած մի քանի վայրկյանը կարող է մարդուն փրկել առողջական լուրջ խնդիրներից, բուժման ծախսերից, սակայն այն դեռ սովորություն չի դարձել մարդկության համար, ինչն անհրաժեշտ է դարձնում անընդհատ հիշեցնել հիգիենայի կարևորության մասին։