Երեկ Ախալքալաքում փակվել էր «Liberty Bank»-ը, բանկի բոլոր աշխատակիցները հանձնել էին PCR թեստ, թեստի արդյունքները բացասական էին, այսինքն՝ նրանց մեջ կորոնավիրուսով վարակված չկա, բացառությամբ մեկ հոգուց, որի մոտ վարակը հաստատվել էր հուլիսի 10-ին: Բանկն այսօր վերսկսել է իր աշխատանքը:

Բանկի աշխատակիցների թեստավորման պատճառն այն էր, որ մի քանի օր առաջ՝ հուլիսի 10-ին, բանկի վարչություններից մեկի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների մոտ հայտնաբերվել էր COVID-19: Վարակվածների վիճակը նորմալ է, նրանք բուժվում են տնային պայմաններում: