Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 3-ով և դարձել 422 877: Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 545 մարդ, կատարվել է 3 059 332 թեստավորում (+3 375), առողջացել են վարակվածներից 412 026-ը (+23): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը մնացել է նույնը` 8 622։